Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդների խումբն այս կիրակի կմեկնի Լոնդոն՝ քննարկելու պաշտպանության և անվտանգության համատեղ ծրագրեր` գրում է Politico-ն։ «Հուսով եմ՝ Եվրոպայի՝ ինչպես անդամ երկրների, այնպես էլ ամբողջ Եվրոպայի այս մեծ մոբիլիզացիան, երբ խոսքը վերաբերում է պաշտպանության և անվտանգության ֆինանսավորմանը, կդառնա անվիճելի փաստ»,- ասել է Տուսկը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոստայի հետ հանդիպումից հետո։               
 
  • Քաղաք, որտեղ ժամացույցդ տրամվայի կանգառներով ես ստուգում

    Քաղաք, որտեղ ժամացույցդ տրամվայի կանգառներով ես ստուգում

    14.12.2024| 17:01
    Նյուրնբերգում շատ եմ եղել։ Քաղաքը լավ չգիտեմ, որովհետև միշտ զբաղված եմ եղել, բայց ինչ-որ բաներ տեսել եմ։ Դեռ դպրոցական տարիներից Նյուրնբերգը մեզ թվում ա մի հսկայական դատարան, որտեղ անընդհատ դատում են ֆաշիստներին։ Բայց հենց Նյուրնբերգի կայարանում դուրս ես գալիս գնացքից, տեսնում ես, որ ոչ մի դատարան էլ չկա։ Գողտրիկ, սիրուն քաղաք ա, որտեղ ժամացույցդ տրամվայի կանգառներով ես ստուգում, իսկ փողոց դուրս գալիս չգիտես՝ կոշիկներդ հագնե՞ս, թե՞ հանես։ Միջնադարյան ամրոց կա որի շուրջն էլ աճել ա քաղաքը։ Ամրոցի պարիսպներից մեկի տակ կարմիր լապտերների փողոցն ա, որտեղ տները մեծ ցուցափեղկեր ունեն, իսկ դրանց հետևում գրավիչ շորեր հանած հմայիչ կանայք գայթակղում են գրպանի հետաքրքիր պարունակություն ունեցող տղամարդկանց։ Իմ գրպանի պարունակությունը միշտ բավական ա եղել, որ շահեմ նրանց բարեհաճությունը, բայց ոչ մի անգամ չեմ արել։ Չեմ ուզեցել անցնել ցուցափեղկի մյուս կողմը, ինչպես չես ուզում, ասենք, մտնել Բրեյգելի նկարի մեջ ու խախտել հետաքրքիր կոմպոզիցիան։
  • Օգտագործված տարիների անկելանոց

    Օգտագործված տարիների անկելանոց

    13.12.2024| 09:25
    - Ես իմ գործն արել եմ՝ ամեն ինչ տեղը տեղին՝ ամեն առավոտ քեզ արշալույս եմ նվիրել, ցերեկը՝ արև, գիշերը՝ լուսին ու աստղեր, գարուն եմ բերել, ձնծաղիկ, մանուշակ, ծաղկած բալենի․․․
  • Քաղաքի վերջին տրամվայը, որը գնաց ու էլ չեկավ

    Քաղաքի վերջին տրամվայը, որը գնաց ու էլ չեկավ

    12.12.2024| 09:59
    Փոքր ժամանակ ինձ թվում էր, թե տրամվայի ռելսերը գնացքի ռելսերից բարակ ու նուրբ են։ Բայց մի օր Կոմիտասի ասֆալտը քանդել էին, ու ես տեսա, որ ռելսերը նույնն են, պարզապես, մեծ մասն ասֆալտի տակ էր թաքնված։ Էդ օրվանից, մի տեսակ, ավելի հարգեցի տրամվային, որ լուրջ ռելսերով էր շարժվում ու գնացքի նման հզոր ազգականներ ուներ, բայց չէր պարծենում, աջուձախ չէր ասում դրա մասին, այլ հանգիստ, իր համար, դանդաղ, զնգզնգալով գնում-գալիս էր քաղաքի փողոցներով։
  • Հատված նամակից

    Հատված նամակից

    11.12.2024| 22:00
    Ինձ գալով՝ ես փոթորկոտ, արկածալից կեանք եմ ունեցել, բայց դա իմ ձգտումն է․ տառապել եմ ուժգնօրէն, բայց ինքս եմ փնտրել այդ համայնական տառապանքը․ իմ ազգի դաժան վիթխարի ցաւը հոգիս է ծւատել, բայց ես սիրել եմ այդ առաքինի ժողովուրդը, ինչպէս մայրը սիրում է իր ամենից նւազ, ամենից աւելի տանջւած զաւակը և նրա ցաւագին ժպիտը իր հոգու լաւագոյն ցոլքն է միշտ։ Իմ ամենածանր օրերին իսկ լքումի, մոռացումի խեղդող մղձաւանջը հոգիս չի պաշարել երբէք։
  • Ժամանակը հետ չի պտտվում

    Ժամանակը հետ չի պտտվում

    11.12.2024| 10:52
    Մի օր մայրը հեռանում ա՝ զարմանալի, տարօրինակ բան, քեզ մենակ ա թողնում ու գնում ա՝ առողջ լինես, թե հիվանդ, ուրախ, թե տխուր, հարուստ, թե կարիքի մեջ, չի նայում, պարզապես գնում ա ու էլ չի գալիս։ Դա նրան նման չի, կյանքում տենց բան չի արել, միշտ կողքիդ ա եղել, միշտ օգնել ա, սփոփել, բայց մի անգամ, կյանքում ընդամենը մի անգամ գնում ա ու էլ չի գալիս։
  • Էսպես գլորված ու՞ր ենք գնում

    Էսպես գլորված ու՞ր ենք գնում

    10.12.2024| 23:19
    Գրել չէի ուզում, բայց ստիպված եմ: Փողոցում էսօր ինձ է մոտենում մի երիտասարդ աղջիկ՝ միկրոֆոնը ձեռքին...
  • Սպիտակ հովտաշուշաններ՝ Այվազովսկու համար

    Սպիտակ հովտաշուշաններ՝ Այվազովսկու համար

    09.12.2024| 09:33
    Հովհաննես Այվազովսկին (1817-1900), մինչև կյանքից հեռանալը, ամեն օր իր համախոհներից ստացել է անվանական բազում ծաղիկներ, իսկ ամեն տարի` Ծաղկազարդի օրը, անանուն անձից ստացել է հովտի սպիտակ շուշաններով լի զամբյուղ։
  • Քրիստոնեական քաղաքակրթությունը կարողանում է վերակառուցել ու պահպանել իր սիմվոլները

    Քրիստոնեական քաղաքակրթությունը կարողանում է վերակառուցել ու պահպանել իր սիմվոլները

    08.12.2024| 13:15
    Նոտր Դամում առաջին անգամ 1999-ին եմ եղել։ Ասել, որ տպավորած էի տեսածիցս, նշանակում է՝ ոչ մի բան չասել։ Հրաշագեղ տաճար է։ Այսօր վերաբացեցին Նոտր Դամը, որն այրվել էր 2019-ին...
  • Երբ ակնթարթին ներսից ես նայում, մի ամբողջ կյանք է ստացվում

    Երբ ակնթարթին ներսից ես նայում, մի ամբողջ կյանք է ստացվում

    06.12.2024| 14:42
    Փողոցում մրսող շունը մի երկու րոպեով գողացավ հանգստությունս։ Հետո ուշադրությունս գրավեց խանութի ցուցափեղկը։ Շանը մոռացա, իսկ շունը շարունակեց մրսել իր ծանր շնային կյանքում, որն ընդամենը մի պահ էր խաչվել իմ կյանքի հետ՝ ինչպես ոչ էնքան զուգահեռ գծերը...
  • Առավոտը աշխարհի սկիզբն է

    Առավոտը աշխարհի սկիզբն է

    05.12.2024| 10:05
    Առավոտվա երկինքն էնքան խորն ա, որ հայացքդ խեղդվում ա մեջը։ Երկար նայել չի լինում, գլուխդ պտտվում ա, ոտքերդ ասես կտրվում են գետնից։ Չես պատկերացնում, թե ոնց կարող ա էդ բաց կապույտ, թափանցիկ անհունի հետևում սև տիեզերք լինի: Չէ՛, տիեզերքը առավոտյան չի լինում, լինում ա անծայրածիր երկնագույն թափանցիկություն, որի մեջ տարրալուծված են աստղերը, ու էդ թափանցիկությունն էնքան թափանցիկ ա, որ մի քանի կիլոմետր բարձրությամբ թռչող ինքնաթիռը պարզ երևում ա։